fbpx
Սպորտ

Դոնարուման ասել է, թե Սակայի հարվածը հետ մղելուց հետո ինչու չէր տոնում հաղթանակը

Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ասել է, թե ինչու չէր ուրախանում, երբ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Բուկայո Սակայի հարվածը հետ մղելուց հետո իրենք հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ։

Նա նշել է, որ ուղղակի չէր հասկացել, որ իրենք հաղթել են և այդ պատճառով Սակայի հարվածը հետ մղելուց հետո չի նշել հաղթանակը։

Դոնարումայի խոսքերը փոխանցում է Sky Sport Italia-ն։

Հիշեցնենք, որ Իտալիան Անգլիան EURO-2020-ում հաղթեց 11-մետրանոցներով՝ 3-2 հաշվով։ Անգլիացիներից վրիպեցին Մարկուս Ռեշֆորդը, Ջեյդոն Սանչոն ու Բուկայո Սական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ