«Դորիան» փոթորկի զոհերի թիվը Բահամյան կղզիներում հասել է 43-ի։
NBC հեռուստաալիքը՝հղում անելովկղզի-պետության վարչապետ Հյուբերտ Միննիսի գրասենյակին հայտարարում է, որ Բահամներում «Դորիան» փոթորկի ավերիչ հարվածի զոհերի թիվը հասել է 43-ի:
Կանխատեսվում է, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ շատ բնակիչներ համարվում են անհետ կորած:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում առաջարկել է զբոսանավերում ապաստան տալ Բահամների ՝տները փոթորկից ավերվելած բնակիչներին։
Փոթորիկը մասամբ վնասել կամ ամբողջությամբ ավերել է մոտ 13 հազար շինություն: Հսկայական տարածքներ ջրի տակ են մնացել: