Ռուսաստանի Սիբայ քաղաքի բնակիչ, 15-ամյա Արսլան Կաիպկուլովը տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի մասին:
«Ինձ համար մեծ պատիվ է հայտնվել այս գաղտնի օբյեկտում, որտեղ ընդամենը մեկ նկարահանող խումբ է եղել: Առաջին տպավորությունն այն է, որ դու ոչ թե ինքնաթիռում ես, այլ շատ մեծ բնակարանում: Այստեղ շատ երկար միջանցք ու տարբեր սենյակներ կան: Մեկը հենց նախագահի աշխատասենյակն է: Այստեղ նրա բազկաթոռն է, աթոռներ են, մեծ սեղան խորհրդակցությունների համար և հեռախոսներ», – նշել է Արսլանը:
Տղան նաև խոստովանել է, թե ամեն ինչ չէ, որ թույլ են տվել իրեն նկարահանել:
Արսլան Կաիպկուլովը տառապում է հազվադեպ հանդիպող ծանր հիվանդությամբ: Հենց նման երեխաների համար է իրականացվում «Երազի՛ր ինձ հետ» բարեգործական ծրագիրը, որին էլ մասնակցել է նաև ՌԴ նախագահը: Ծրագիրն օգնում է երեխաներին իրականացնել իրենց երազանքները: Արսլանի երազանքը նախագահի ինքնաթիռում հայտնվելն ու այնտեղ նկարահանումներ կատարելն էր: Տղայի խնդրանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մերժել: