Այսօր ԱԺ նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ տպավարություն է, թե Հայաստանն իր խնդիրներով առանձին է ապրում, իսկ «Իմ քայլը» ունի սեփական օրակարգը։
Դրան ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասաց, որ այսօր պետության համար առաջին առաջնահերթությունը գերիներին վերադարձնելն է։
Կոնջորյանը դիմելով Աբովյանին ասաց, որ նա հանդիսանում է ԵԱՀԿ վեհաժողովում մշտական անդամ ու մինչ այս 14 օնլայն կոնֆերանսներ են եղել, որոնց ժամանակ պատգամավորը կարող էր բանավիճել ադրբեջանցի պատվիրակների հետ՝ Արցախյան հարցի թեմայով, բայց նա ոչ մի անգամ չի մասնակցել կոնֆերանսներին։