fbpx
Աշխարհ

Դուրովը խոսել է Փարիզում իր ձերբակալության մասին

«Տելեգրամ» մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովն ասել է, որ Ֆրանսիայում իր ձերբակալումը և ֆրանսիական իշխանությունների հարցերն իր համար անակնկալ են եղել։

Այս մասին նա գրել է իր բլոգում՝ առաջին անգամ անդրադառնալով տեղի ունեցած իրադարձություններին:

«Անցյալ ամիս՝ Փարիզ ժամանելուց հետո, ես չորս օր հարցաքննվեցի ոստիկանությունում: Ինձ ասացին, որ կարող եմ անձամբ պատասխանատու լինել ուրիշների՝ «Տելեգրամ»-ի անօրինական օգտագործման համար, քանի որ Ֆրանսիայի իշխանությունները «Տելեգրամ»-ից պատասխաններ չեն ստացել անսպասելի մի քանի պատճառով»,- գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ