Դիբալան կարող է շարունակել կարիերան լոնդանյան թիմում

«Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան մոտ է կարիերան Անգլիայում շարունակելուն: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

Ինչպես փոխնցում է աղբյուրը, թուրինյան ակումբը համաձայնել է 70 մլն եվրոյի դիմաց զիջել արգենտինացու տրանսֆերը «Տոտենհեմ»-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիբալան բանակցություններ էր վարում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ, սակայն ֆինանսական բարձր պահանջների պատճառով գործարքը ձախողվել է:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը 10 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել:

Ամենաթարմ