Դիբալայի ծառայությունները դեռևս հետաքրքրում են ՊՍԺ-ին

Ամենադիտվածներ

Դիբալայի ծառայությունները դեռևս հետաքրքրում են ՊՍԺ-ին

ՊՍԺ-ն շարունակում է հետաքրքրված լինել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։ Ֆրանսիական ակումբը դիտարկում է սա այն պարագայի համար, եթե Նեյմարը հեռանա թիմից:

Փարիզցիները գիտեն, որ արգենտինացու տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ու «Տոտենհեմ» խափանվել է նաև խաղացողի իմիջային իրավունքների շուրջ տարաձայնությունների պատճառով:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն այս հարցի շուրջ խոհրդակցություն է ունեցել ֆուտբոլիստի նախկին գործակալի հետ:

Ինչպես տեղեկացնում են աղբյուրները, Դիբալային ձեռք բերելու պարագայում ֆրանսիական ակումբը պատրաստ է իմիջային իրավունքների իրացումը փոխանցել ֆուտբոլիստի ընտանիքին:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ