«Սոչիի» կազմում հանդես եկող, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը AFG-ի հետ զրույցում նշել է, որ ԵԼ-ի որակավորման չորրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակից «Դյուդելանժն» այս տարի այնքան ուժեղ չէ, որքան՝ նախորդ տարի: Նշենք, որ Կարապետյանը 2013/14 թվականների մրցաշրջանը անց է կացրել «Դյուդելանժի» կազմում:
«Կարծում եմ՝ բարդ խաղ կլինի «Արարատ-Արմենիայի» համար: Բայց պետք է ասեմ, որ «Դյուդելանժը» նախորդ տարվա համեմատ թուլացել է: Թիմի առաջատարներից շատերը տեղափոխվել են բելգիական «Վիրտոն»: Այն ևս պատկանում է ակումբի նախագահ Ֆլավիո Բեկային: Նա Լյուքսեմբուրգի ամենահարուստ մարդն է: Մի շարք ֆուտբոլային ակումբներ ունի, այդ թվում՝ գերմանական «Կայզերսլաուտերնը»:
«Կարծում եմ՝ Երևանում կգրանցվի 1:1 հաշիվը, իսկ Լյուքսեմբուրգում՝ 2:1, բայց ես հույս ունեմ, որ «Արարատ-Արմենիան» կանցնի հաջորդ փուլ»,- ասել է Կարապետյանը:
Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» առաջին հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա օգոստոսի 22-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: