Ձեր պայքարի շարունակությունը ապրում է մեր մեջ. Արթուր Ալեքսանյան

Artur Aleksanyan

Ամենադիտվածներ

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը իր Instagram-ում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված գրառում է կատարել:

«Մոռացում չկա։ Մեր խորին խոնարհումը Սրբադասված զոհերի հիշատակին։ Ձեր պայքարի շարունակությունն ապրում է մեր մեջ»,- գրել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:

https://www.instagram.com/p/B_W3uILjM6o/?utm_source=ig_web_copy_link

Ամենաթարմ