fbpx
Քաղաքականություն

Ձեր փորձառու կոռուպցիոն համակարգը մերժված է, ուզեք, թե չուզեք․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն Գրիգորյանը դեռ շատ բան էլ չի նշել, որը կավելացնեի։ Բայց բազմիցս գրել եմ, և գրել ենք։ Բայց վայրահաչողներին մի բան կասեմ։

Սերժ Սարգսյանի այդ ո՞ր արածի համար եք այդպես կուրծք ծեծում, թե՞ կոռուպցիոն լափամանից զրկվելուց հետո հոգեկան ու մտքի տառապանքի մեջ եք ընկել։

Կրիմինալ հեղինակությանը պատվավոր հյուպատոսի անձնագրի հատկացման փաստո՞վ եք ոգևորված եղել, թե՞ պետությունը կրիմինալ սխոդկայի ամենաապահով տարածքի վերածելու փաստով եք գլուխ գովում, թե՞ ամեն ինչ թղթի վրա ճիշտ է մեթոդով պետությունը կառավարելուց եք այդպես կարոտախտի մեջ ընկել։

Թե՞ սպասվող պատասխանատվությունից եք աշխուժացել։ Ու դեռ մի հատ էլ բարբաջո՞ւմ եք։

Ձեր փորձառու կոռուպցիոն համակարգը մերժված է, ուզեք, թե չուզեք, ու ինչքան շուտ խելքի գաք, հասկանաք, այնքան շուտ կազատվեք վատ-վատ մտքերից։

Դինջացեք, լա՞վ։ Վերակողմնորոշվեք իրավական պետության պայմաններում ապրելուն, այլընտրանք չունեք»։

https://www.facebook.com/asakunts/posts/2167746000191851

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ