fbpx
Աշխարհ

Ձերբակալությունների նոր շարք` Թուրքիայում

Անկարայում Քրդական բանվորական կուսակցության և Քրդական համայնքների միության քարոզչությունն անելու և դրանց հետ կապ ունենալու մեղադրանքով` 30 մարդու նկատմամբ ձերբակալելու որոշում է կայացվել. տեղեկացնում է milliyet.com.tr կայքը: Նրանց թվում են նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության տարածքային կառույցների ղեկավարներ:

Hurriyet.com.tr կայքի հաղորդմամբ` Ադըյաման քաղաքում բերման է ենթարկվել 11 մարդ, որոնցից 6-ին ձերբակալելու որոշում է կայացվել: Նրանց գյուլենական կազմակերպությունների հետ համագործակցելու մեղադրանք է առաջադրվել:

Ըստ haberturk.com կայքի ` ՔԲԿ-ին աջակցելու մեղադրանքով էլ Վանի, Իգդիրի, Բիթլիսի, Մանիսայի, Սղերթի, Մարդինի, Իզմիրի և Աղրըի նահանգներում ձերբակալվել է 16 մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ