fbpx
Աշխարհ

Ձերբակալվել է ԻՊ առաջնորդի քույրը

Երկուշաբթի թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի քրոջը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցչի:

«Ռասմիա Ավադը ձերբակալվել է Ազազ բնակավայրի մոտակայքում: Մենք հույս ունենք Ալ Բաղդադիի քրոջից արժեքավոր տեղեկություններ իմանալ ԻՊ ներքին գործունեության մասին»,-ասել է պաշտոնյան։

ԻՊ պարագլխի քույրը հարցաքննվում է: Reuters-ի փոխանցմամբ՝ նրա հետ միասին ձերբակալվել են նրա ամուսինն ու հարսը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին հայտարարել էր ԻՊ պարագլխի ոչնչացման մասին: Նրա խոսքով՝ Ալ Բաղդադին ոչնչացվել էր Իդլիբ նահանգում հատուկ գործողության ընթացքում: Թրամփը գործողության անցկացմանն օժանդակելու համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային եւ Թուրքիային: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ իրենց տրամադրության տակ չունեն Ալ Բաղդադիի ոչնչացման մասին հավաստի տեղեկություններ: Միջազգային հանրությունը ԻՊ պարագլխի ոչնչացումը համարել է կարեւոր, բայց ահաբեկչության դեմ պայքարում ոչ վճռորոշ քայլ՝ կոչ անելով այդ պայքարը շարունակել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ