Ֆեյսբուքյան իր էջում «Դիմադրություն» շարժման առաջնորդ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հրապարակել էտեսանյութ.
«Ինչպես գիտեք՝ աշխատանքային այցով ժամանել եմ ԵԽ և ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ։ Հանդիպումներ եմ ունեցել ԵԽ փոխնախագահների հետ, Արցախի հետ բարեկամական խմբի համանախագահների հետ, Հարավային Կովկասում ԵԽ պատվիրակությունների ղեկավարների, Հայաստանի հարցերով համազեկուցողի հետ և այլն։ Հանդիպումների նպատակն էր նաև ներկայացնել «Դիմադրության» շարժման, խորհրդարանական ընդդիմության մոտեցումներն ու ծրագրերը Արցախյան հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի անվտանգության մեր պատկերացումների, կարմիր գծերի և մեր ժողովրդի մոտեցումների մասին»,- հայտնեց Սաղաթելյանը։
Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները և խորհրդարանական դիվանագիտությունը պատշաճ կերպով չեն ներկայացրել և պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը դրսում։
Հրապարակված տեսանյութին կից Իշխան Սաղաթելյանը գրել է․
«Բոլորիդ ժամը 19:30-ին հրավիրում եմ հանրահավաքի Ֆրանսիայի հրապարակում:
Հոգով, մտքով և սրտով ձեզ հետ եմ»