Մոսկվան հասկանում է Անկարայի մտահոգությունը, բայց նրանք պետք է հաշվի առնեն Դամասկոսի շահերը: Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին:
«Ճգնաժամի հենց սկզբից մենք ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ հասկանում ենք սահմանային անվտանգության վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության օրինական մտահոգությունը: Միաժամանակ, մենք մշտապես ընդգծել ենք Անկարայի և Դամասկոսի միջև պայմանավորվածության շրջանակում մտահոգությունները կարգավորելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Լավրովը:
Միաժամանակ Լավրովը նշել է, որ ձգտելու է հասնել Թուրքիայի և Սիրիայի միջև երկխոսության:
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ երկխոսությունը կլինի՝ ի շահ 2 երկրների: Միաժամանակ պետք է համաձայնության գանք, որ Դամասկոսի և քրդական կազմակերպությունների միջև կոնտակտ հաստատենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։
Ըստ տեղեկությունների՝ հրթիռակոծվում են նաև մի շարք հայաշատ բնակավայրեր․ նախատեսվում է նրանց տարհանումը։
Նշենք, որ այս ամենի մեջ ԱՄՆ-ն լվացել է ձեռքերը։ Թրամփի խոսքով՝ իրենք չեն օգնում քրդերին, քանի որ վերջիններս էլ չեն օգնել իրենց Երկրորդ աշխարահամարտին։