fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի դպրոցներից մեկի մոտ կրակոցներ են հնչել․ տուժել են 5 դեռահասներ

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի դպրոցներից մեկի մոտ կրակոցներ են հնչել, որի հետևանքով 5 դեռահասներ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Այս մասին հայտնում է Ավրորա քաղաքի ոստիկանությունը, որտեղ էլ հենց գտնվում է դպրոցը։

Նշվում է, որ վիրավորները 14-ից 17 տարեկան դեռահասներ են։

Ըստ աղբյուրի՝ կրակոցներ արձակողը դիմել է փախուստի ու դեռևս չի հաջողվել բռնել նրան։

Այս պահին դպրոցի տարածքը հսկվում է Ոստիկանության կողմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ