fbpx
Առողջապահություն

Ձիթապտղի յուղի օգտագործումը նվազեցնում է տկարամտությունից մահվան վտանգը

Եթե ​​ձիթապտղի յուղը կանոնավոր օգտագործվի, դա կկանխի դեմենցիայից՝ տկարամտությունից մահը: Նման եզրակացության են հանգել 90 հազար մարդու տվյալները վերջին 30 տարվա ընթացքում ուսումնասիրած գիտնականները: Համապարփակ ուսումնասիրության մասին պատմել է JAMA Network Open գիտահանրամատչելի հանդեսը:

Հետազոտությունը, ըստ Planet Today-ի, ցույց է տվել մի ուշագրավ օրինաչափություն. օրական ընդամենը 7 գրամ ձիթապտղի յուղը կարող է նվազեցնել այս նենգ հիվանդությունից՝ դեմենցիայից վաղաժամ մահանալու վտանգը: Նույն արդյունքին է հանգում մայոնեզը կամ մարգարինը կարագով փոխարինելը։

Կես ճաշի գդալից փոքր-ինչ ավելի ձիթապտղի յուղի օրական չափաբաժինն ընդունակ է 28 տոկոսով նվազեցնելու նման ռիսկերը: Օրական մոտ 5 գրամով մայոնեզին կամ մարգարինին փոխարինած ձիթայուղը 8-14%-ով նվազեցնում է մահվան հավանականությունը։ Այս վիճակագրությունում հաշվի չեն առնվել մարդու սննդակարգը և ուտելու սովորությունները։

Հետազոտության հեղինակներն ամփոփում են, որ ձիթայուղի օգտագործման և տկարամտության միջև պատճառահետևանքային կապը դեռևս լիովին պարզ չէ, սակայն դրա ազդեցությունն իրականում ակնառու է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ