fbpx
Ժամանց

Կաննի կինոփառատոնում Պուտինի մասին ֆիլմ է ներկայացվել

Այս օրերին Ֆրանսիայի հարավում ընթանում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը։ Լեհ ռեժիսոր Պատրիկ Վեգան ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կյանքի շուրջ 60 տարվա մասին պատմող «Պուտին» ֆիլմը, հայտնում է Bild թերթը:

Ինչպես նշել է Վեգան, վերջում գլխավոր հերոսը մահանում է, «դա պետք է լինի երջանիկ ավարտ»:

Ֆիլմը նկարահանվել է արհեստական բանականության միջոցով։ Վեգան պնդում է, որ մշակել է նոր տեխնոլոգիա: Այն հիմնված է ոչ թե Պուտինի իրական լուսանկարների՝ արհեստական բանականության կողմից մշակման վրա, այլ նրա դեմքով ու կազմվածքով վիրտուալ դերասանի ստեղծման վրա։

«Սա առաջին ֆիլմն է, որն օգտագործում է այս տեխնոլոգիան»,- ասել է ռեժիսորը։
Ֆիլմն արդեն վաճառվել է ավելի քան 50 երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում։ Այն կինովարձույթում կհայտնվի սեպտեմբերի 26-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ