fbpx
Սպորտ

Ձյուբան կարող էր դառնալ ԱՊԼ-ի առանցքային դերակատարներից մեկը․ Ագուզարով

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի փաստաբան Ալան Ագուզարովը պատմել է, թե ինչպես է փորձել օգնել «Զենիթի» ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբային տեղափոխվել Անգլիա։

«Մենք կարճ ժամանակահատված են աշխատել Արտյոմի հետ: 2018 թվականի Աշխարհի գավաթից հետո, Base Soccer-ի հետ միասին, որը Սանդոր Վարգայի և Ժորժ Մենդեշի ընկերությունն է, փորձեցինք կազմակերպել Ձյուբայի տրանսֆերը Պրեմիեր լիգա: Ամենալուրջ հետաքրքրությունը ցուցաբերում էին «Քարդիֆ Սիթին» և «Վեսթ Հեմը»:

Առաջին տարբերակից Արտյոմը հրաժարվեց, իսկ «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, երկար մտածելուց հետո, որոշեց իսպանացի Լուկասին ձեռք բերել «Դեպորտիվոյից»: Բանակցություններ ենք վարել նաև «Էվերտոնի» և «Նյուքասլի» հետ, բայց անարդյունք:

Ես հավատում եմ, որ Ձյուբան կարող էր դառնալ ԱՊԼ-ի առանցքային դերակատարներից մեկը: Նա այնտեղ հայտնի է, և դրա հաստատումը Մոուրինյոյի համեմատաբար վերջերս կատարած զանգն էր իմ գործընկերոջը: Քեյնը վնասվածք էր ստացել «Տոտենհեմում» ու Մոուրինյուն հարցնում էր Ձյուբայի մասին», – Ագուզարովի խոսքերը մեջբերում է СЭ-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ