Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեց հայազգի ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը։
Ցավոք, հենց առաջին գոտեմարտում Կարապետյանը պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայ Սմագուլովին։
Նշենք, որ հայ ձյուդոիստը մեկնարկել էր 1/16-րդ եզրափակչից ու հանդես էր գալիս 73 կիլոգրամ քաշային կարգում։
Հիշեցնենք, որ Կարապետյանը 2018 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Նշենք նաև, որ մենք ձյուդոյում այլ մասնակից չունենք։