Հայաստանի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ միջպետական ավտոճանապարհները բաց են

Ամենադիտվածներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 30-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։

Կոտայքի տարածաշրջանում (Չայնիի կոչվող հատված) մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր։ Սիսիանի « Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Վարդենիսի տարածաշրջանում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է միայն անվաշղթաների օգտագործմամբ։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ամենաթարմ