ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այցելել է Վրաստանի կողմից չճանաչված Հարավային Օսիայի հետ շփման գծի մոտակայքում գտնվող Օձիս գյուղ, որտեղ նրան Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները ծանոթացրել են շփման գոտու տարածքում ստեղծված իրավիճակին:
Լայչակը թվիթերյան իր էջում գրել էր, որ Վրաստան այցի ընթացքում առաջին քայլերից մեկը վարչական սահմաններ այցն է, որպեսզի անձամբ տեղում ծանոթանա առկա իրավիճակին:Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
Ավելի ուշ Միրոսլավ Լայչակը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ: Հանդիպման ժամանակ խոսքը վերաբերել է Սլովակիայի նախագահության ժամանակաշրջանում ԵԱՀԿ-ի օրակարգով նախատեսված առաջնահերթություններին և ապագա պլաններին:
Նշվել է, որ Սլովակիայի նախագահության պայմաններում հիմնական ուշադրությունը դարձվելու է հակամարտությունից տուժած բնակչության մարդասիրական վիճակին, հարցերին, որոնք լուծման կարիք ունեն: Ըստ այդմ, նա հայտարարել է, որ Զուգդիդիում՝ Աբխազիային սահմանակից գոտում, քաղցկեղի ախտորոշման կենտրոնի բացման համար Սլովակիան տրամադրել է 39 հազար եվրո: Այն պետք է ծառայի սահմանի երկու կողմերում բնակվող բնակչությանը:
Աղբյուր՝ shantnews.am