EasyPay ընկերությունը և «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ն ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր։
Ինչպես հայտնեց EasyPay ընկերության Բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխտնօրեն Սուրեն Ոսկանյանը, գիտակցելով սոցիալական պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը, EasyPay ընկերությունը որոշեց իրականացնել մի շարք բարեգործական նախագծեր։
Այս հուշագրի շրջանակներում, EasyPay-ի ավելի քան 1500 տերմինալենրում hեռախոսահամարի հաշիվը համալրելիս հաճախորդներին հնարավորություն է ընձեռվել կատարել նվիրատվություն: Տերմինալի էկրանին դուք կտեսնեք Կենտրոնի անունը, նվիրատվություն անելու հրավերը, գումարի երեք տարբերակները (10, 20 և 30 դրամ) և չմասնակցելու հնարավորությունը «բաց թողնել» կոճակի տեսքով։
Նվիրատվության կոճակը ընտրելուց հետո հաճախորդը ստանում է երկու կտրոն․ առաջինը hեռախոսահամարի հաշիվը համալրելու մասին ու երկրորդը՝ Արյունաբանական կենտրոն փոխանցման մասին։
Ամբողջ գումարն ուղղվում է արյան հիվանդություններով տառապող հիվանդների բուժման ծախսերը մեղմելու կամ կոմպենսացնելու նպատակով։
Պարբերաբար մեր կայքերում կտեղադրվի հաշվետվություն, թե որքան գումար է հավաքվել և ում բուժմանն է ուղղվել։
Նման նախագծերով ուզում ենք ցույց տալ, որ յուրաքանչյուր քաղաքացի անկախ սոցիալական վիճակից, դիրքից ու պաշտոնից կարող է աջակցություն ցուցաբերել բարեգործական նախագծերին։