fbpx
Կառավարություն

ԵԱՏՄ ներսում պետք է ավելացնել ներքին տարադրամներով առևտուրը․ Փաշինյան

ԵԱՏՄ օրգաններում Հայաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ Մոսկվայում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց առաջնահերթ այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն՝ Միության ու դրա անդամների զարգացման համար։ Դրանց թվում են նավթի ու գազի միասնական շուկաների ստեղծումը, թվային օրակարգի իրացումը և այլն։

«Պետք է ձգտել Միության անդամ պետությունների միջև հաշվարկներում (առևտրում – խմբ) Միության անդամ պետությունների տարադրամների ծավալի զգալի աճին»,- ասել է Փաշինյանը։

Սա նշանակում է, որ կողմերը պետք է քիչ-քիչ հրաժարվեն միմյանց միջև առևտուրը եվրոյով ու դոլարով իրականացնելուց, և դրա փոխարեն օգտագործեն ազգային տարադրամները՝ դրամ, ռուբլի և այլն։

Փաշինյանն իր ելույթում նշեց, որ այս խնդիրների լուծումը, ի վերջո, պետք է ուղղված լինի անդամ պետություններում բիզնեսի համար հարմար պայմաններ ստեղծելուն և մարդկային կապիտալը արդյունավետ օգտագործելուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ