Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ մարմիննում տևելու է ընդամենը մեկ տարի, և դժվար թե այդ ընթացքում հաջողվի լուծել բոլոր հարցերը, բայց պետք չէ այս տարին առնաձնացնել մյուսներից, քանի որ այդ խնդիրների լուծումը արունակական գործընթաց է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (Մոսկվա) անցկացված քննարկումից հետո, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն հարցերը, որ ես նշեցի, ոչ թե նոր հարցեր են, այլ այն հարցերն են, որոնք և՛ անցած, և՛ նախանցած տարիներին քննարկվել են ԵԱՏՄ-ում՝ բոլոր մակարդակներում, այսինքն՝ սա շարունակական գործընթաց է։ Իհարկե, ես ասացի, որ գլխավոր խնդիրը այն խոչընդոտների վերացումն է, որ կան ԵԱՏՄ-ում, այսինքն՝ քաղաքական մակարդակում մենք հայտարարել ենք, որ գնում ենք դեպի ինտեգրացիա, իսկ մեր ներքին կարգավորումները … Յուրաքանչյուր պետությունում կան ներքին կարգավորումներ, որոնք խանգարում են ինտեգրացիային», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե իրականում կողմերը գնում են ինտեգրացման ուղղությամբ, ապա պետք է վերացնել այս անհամապատասխանությունները ու խոչընդոտները։