fbpx
Աշխարհ

14:30 20/4/2019

Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը իր ստեղծման պահից ամրապնդել է դիրքերն՝ ապացուցելով, որ եվրասիական ինտեգրացումը լավ հեռանկարներ ունի: Այս մասին նա ասել է Համագործակցության և ներդրումների միջազգային խորհրդի անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրացմանը, ապա այստեղ լավ հեռանկարներ կան, – ասել է նա: – Այս տարի լրանում Է ԵԱՏՄ-ի ստեղծման հինգերորդ տարեդարձը․ այդ տարիներին կառույցն ամրապնդել է իր դիրքերն՝ ապացուցելով իր կայացած լինելը. Միության երկրների միագումար համախառն ներքին արդյունքն աճել է 2,5 տոկոսով, փոխադարձ առևտրի ծավալն՝ ավելի քան 9 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 19 տոկոսով՝ հասնելով գրեթե 120 միլիարդ դոլարի»:

Լավրովն ընդգծել է, որ արդեն ստեղծվել է ապրանքների, ծառայությունների և կապիտալների միասական շուկա:

«Բոլոր ձեռնարկումներն իրականացվում են գործարարության հետ սերտ շփմամբ», – հավելել է նա:

ԱԳՆ ղեկավարը նշել Է, որ աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ-ի արտաքին կապերի ընդլայնման ուղղությամբ:

Վերեվ