fbpx
Աշխարհ

Եվրամիությունը արտոնություններ կտրամադրի վիզային լավ պատմություն ունեցող զբոսաշրջիկներին

Եվրամիության խորհրդարանը հավանության է արժանացրել Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը՝ պարզեցնել վիզային լավ պատմություն ունեցողներին շենգենյան վիզաներ տրամադրելը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի պաշտոնական պորտալի հաղորդագրությանը։

Խորհրդարանականների հայտարարության համաձայն՝ այժմ ճանապարհորդները կկարողանան իրենց վիզաների հայտերը ներկայացնել նախատեսվող ուղևորությունից կես տարի առաջ՝ ընթացիկ երեք ամսվա փոխարեն։ Այնտեղ, որտեղ դա հնարավոր է, զբոսաշրջիկները կլրացնեն ու կստորագրեն իրենց հայտերը էլեկտրոնային տարբերակով։ Նախատեսվում է նաև վիզային տուրքերից ազատել 6-18 տարեկան անձանց։

Բացի դրանից` ԵՄ երկրներ հաճախ այցելող զբոսաշրջիկներին, որոնք «դրական պատմություն» ունեն, կտրվեն մուտքի թույլտվություններ բազմակի վիզաներով՝ աստիճանաբար ավելացնելով գործողության ժամկետը 1 տարուց մինչև առավելագույնը 5 տարի։

Եվրամիությունում մտածել են փոխել միգրացիոն օրենսդրությունը։ Այժմ գործող կանոնները հաստատվել են 2010 թվականին, և այդ ժամանակվանից «պայմանները, որոնցում գործում է վիզային քաղաքականությունը, էապես փոխվել են»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ