Պարզվում է՝ շշուկները ճիշտ էին և Ջասթին Բիբերն ու Էդ Շիրանը համագործակցում են՝ խոստանալով թողարկել ամռան հիթը:
Մոտ 4 տարի առաջ արդեն սիրված «Love Yourself» երգը ստեղծելուց հետո, այս երկու երաժիշտները կրկին համախմբել են իրենց ուժերը՝ հանդես գալով նոր երաժշտական համագործակցությամբ։ Այս մասին Էդ Շիրանը պաշտոնական հայտարարություն է արել ժամեր առաջ:
Երգիչն ինստագրամի իր էջում գրում է.
«Իմ երգը` «I Don’t Care», որը համագործակցություն է Ջասթին Բիբերի հետ, կթողարկվի ուրբաթ օրը»:
Նախքան այս պաշտոնական հայտարարությունը երաժիշտների երկրպագուները կասկածներ ունեին հնարավոր համագործակցության մասին, քանի որ և՛ Շիրանը, և՛ Բիբերը, և՛ նրանց մենեջերները, շարունակ ակնարկներ էին անում այդ մասին:
Դեռ ապրիլի 25-ից Բիբերն ու Շիրանը միանման նկարներ էին տեղադրում, ինչպես նաև իրենց հրապարակումներում թվեր գրում՝ կարծես հետ հաշվարկ անելով: Այնուհետև թիզեր-հոլովակներ էին տեղադրում ինստագրամում, որտեղ կարող էիք անծանոթ երգից մի քանի վայրկյան լսել: Պարզվում է դրանք հենց նոր երգից հատվածներ էին: Շիրանը նույնիսկ իր համերգներից մեկի ժամանակ «I Don’t Care»-ից մի հատված է կատարել իր ու Բիբերի հեղինակային «Love Yourself» երգում, ինչը երկրպագուները միայն հետո են հասկացել: