Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը վաճառքի է հանել ամերիկացի գործարար Բարնի Էբսվորթին պատկանած արվեստի գործերի հավաքածուն, այդ թվում՝ հայտնի նկարիչ Էդվարդ Հոփերի կտավներից մեկը:
Ինչպես հայտնում է Luxury Launches-ը, Chop Suep կոչվող կտավը, որը պատկերում է չինական ռեստորանում նստած ու զրուցող երկու կնոջ, վաճառվել է 92 մլն դոլարով՝ անձնական ռեկորդ սահմանելով Հոփերի գործերի համար:
Հայտնի է, որ կտավը ստեղծվել է 1921թ.:
Ընդհանուր առմամբ, Christie’s–ն աճուրդի է հանել Էբսվորթին պատկանած արվեստի 91 նմուշ, որոնց վաճառքից ստացվել է 258.3 մլն դոլար: