«Դիսնեյ» կինոստուդիան հրապարակել է հանրահայատ «Առյուծ արքա» մուլտֆիլմի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի առաջին թրեյլերը: Հայտնում ե tert.am-ը:
Ֆիլմը նկարահանված է «լայվ էքշըն» (live-action) ձևաչափով: Նոր ֆիլմում պահպանվել են օրիգինալ մուլտֆիլմի բոլոր գլխավոր հերոսները, այդ թվում՝ Սիմբան, Մուֆասան:
Նշվում է, որ ռեժիսոր Ջոն Ֆավրոյի ֆիլմում հերոսների հնչյունավորումը վստահվել է հայտնի դերասանների: Օրինակ՝ Սիմբայի ընկերուհուն՝ Նալային, հնչյունավորել է երգչուհի Բեյոնսեն:
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2019թ. հուլիսի 19-ին:
