fbpx
Իրավական

Եղևնիների գողություն Երևանում

Ապրիլի 2-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարտի 31-ի ժամը 12.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում Ազատության պողոտայի 14 շենքի հարակից կանաչապատ տարածքից գողացել են 3 արծաթափայլ և 1 տուա տեսակի նորատունկ եղևնի:

Նմանատիպ հաղորդում ստացվեց նաև ապրիլի 4-ին. ահազանգող քաղաքացին հայտնում էր, որ ապրիլի 3-ի ժամը 22.30-ից մինչև ապրիլի 4-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, Ազատության պողոտայի նույն շենքի հարակից կանաչապատ տարածքից գողացել են 1.3 մ բարձրության արծաթափայլ 1 եղևնի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Էրիկ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 4-ին, ժամը 18.00-ին, ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ