ՖԻՖԱ-ի ներկայացրած հաշվետվությունից դժգոհ է մնացել Եգիպտոսի Ֆուտբոլի ֆեդերացիան, որում նշվում են տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության մանրամասները: Հիշեցնենք, որ այս անվնակարգում հաղթող է ճանաչվել Լիոնել Մեսսին:
Հատկանշական է, որ արդեն երկու ֆուտբոլիստներ հայտարարել են, որ քվեարկել են այլ ֆուտբոլիստի օգտին, սակայն իրենց ձայները գնացել են այլ խաղացողների:
Դժգոհություն է հայտնել նաև Եգիպտոսի Ֆուտբոլի ֆեդերացիան, որը նամակ է ուղարկել ՖԻՖԱ՝ պահանջելով բացատրել, թե ինչու են անհետացել Մուհամեդ Սալահի օգտին քվեարկված ձայները: