Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին բացել է աշխարհի ամենալայն կախովի կամուրջը՝ Նեղոսի վրայով: Այս մասին հաղորդում է AFP-ը:
Կամուրջը, որը հատում է Նեղոսը, նախատեսված է խցանումները նվազեցնելու համար:
Կամրջի ամենալայն հատվածում կա յուրաքանչյուր ուղղությամբ 6 գիծ: Լայնությունը 67,3 մետր է:
Կամրջի բացմանը ներկա Գինեսի ռեկորդների գրքի տարածաշրջանային տնօրենն ասել է, որ այն աշխարհում ամենալայն կախովի կամուրջն է:
Կամուրջը հատում է Նեղոսի Վարլա կղզին, որտեղ մոտ 100000 բնակիչ է ապրում: