fbpx
Քաղաքականություն

ԵՀ-ն առաջարկել է ԵՄ պաշտպանությունն առաջին գերակայությունը դարձնել առաջիկա հինգ տարում

Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել Է 2019-2024 թվականների հաջորդ հնգամյա քաղաքական ցիկլում Եվրամիության պաշտպանության և անվտանգության ամրապնդումը ռազմավարական հինգ գերակայություններից առաջինը դարձնել:

Այս մասին նշվում է ապրիլի 30-ին Բրյուսելում տարածված փաստաթղթում, որը բովանդակում Է Եվրահանձնաժողովի հանձնարարականներն իր փոխարինողներին ու ԵՄ-ի ղեկավարներին 2019-2024 թվականների հաջորդ եվրոպական հնգամյակում: Հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը:

Այն կսկսվի այս տարի ԵՄ-ի ղեկավարության ռոտացիայից՝ Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ին ընտրություններից և այս տարվա հոկտեմբերին ԵՄ-ի բոլոր ինստիտուտների կազմի փոխարինումից հետո:

Փաստաթղթում ասվում է. «Մեր գործողություններն ապագայում պետք Է կենտրոնանան հինգ բնագավառում: Առաջինը Եվրպայի պաշտպանությունն Է: Մենք պետք Է շարունակենք անվտանգության ոլորտում արդյունավետ և գործուն Եվրոպական միության և Եվրոպական պաշտպանական միության կառուցմանն ուղղված մեր ջանքերը, որպեսզի Եվրոպայի պետությունների միջև պաշտպանական համագործակցությունը դառնա նորմա, այլ ոչ թե բացառություն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ