Հուլիսի 3-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝
Երևան քաղաքում՝ 2000 քմ, 2000 քմ,
Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում՝ 350 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 6000 քմ,
Արարատի մարզի Ջրաշեն գյուղում՝ մոտ 3 հա խոտածածկ տարածք:
Հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

