Եկեղեցին մշտապես ջանքեր է ներդնում հայոց դատը ավարտին հասցնելու համազգային պայքարում

Ամենադիտվածներ

Համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, շահարկումներից վեր կառույց․ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի, ինչպես նաև հայապահպանության ու հայրենիքի զորացման նվիրական գործին արժանապատվորեն ծառայելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Դանիել եպիսկոպոս Ֆինդիկյանին, Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին ուղղված նամակներում նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է եկեղեցու համախմբող դերը հայ համայնքի կյանքում, նշելով, որ նրանք մշտապես մասնակցություն են բերում հայանպաստ տարաբնույթ ձեռնարկներին և ամենայն նվիրումով ու պատրաստակամությամբ ջանքեր ներդնում հայոց արդար դատը տրամաբանական ավարտին հասցնելու համազգային պայքարում:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();