Աշխարհ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Էրդողանին խնդրել է վերանայել որոշումը

Հուլիսի 10-ին, Թուրքիայի բարձրագույն դատարանը հրապարակեց Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու գործով վերջնական որոշումը։

Դատարանը չեղյալ է հայտարարել 1934 թվականի որոշումը, որով Սուրբ Սոֆիան դարձել էր թանգարան. այսուհետ տաճարը կրկին կվերածվի մզկիթի:

AP լրատվական գործակալությունը հայտնում է, որ եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և ավետարանչական եկեղեցին նամակ-խնդրագիր են գրել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Խնդրագիրը մասնավորապես վերաբերում է Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակից զրկելու որոշման վերանայմանը:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը միավորում է 350 եկեղեցի և ավելի քան 500 միլիոն հավատացյալների։ Ըստ խորհրդի ներկայացուցիչների՝ Այա Սոֆիան, դառնալով մզկիթ, վերածվելու է ճնշման և անպատժելիության խորհրդանիշի:

Նամակում նշվում է, որ Էրդողանի որոշումը հեղինակների շրջանում «վշտի և հիասթափության» զգացում է առաջացրել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ