fbpx
Քաղաքականություն

Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսնակ Աննա Օհանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ նախարարը ասուլիսի սենյակ է մտել առանց դիմակի և տուգանվել է:

«Հարգելի գործընկերներ

Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով 🙂

Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»։

https://www.facebook.com/Anuly/posts/10224323697345814

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ