fbpx
Կրթություն

Էլի առարկաներ կան, որ կառավարության որոշմամբ են պարտադիր դարձնել․ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար

Իմ գալու նպատակը 2 ֆակուլտետների ուսանողների և՛ պրոֆեսորներին լսելը, և՛ հասկանալն էր, թե ինչ պահանջ ունեն, ինչու ունեն և պահանջները ներկայացման ձևերի շուրջ պայմանավորվեցինք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար ԳԵղամ Գևորգյանը՝ խոսելով հայ բանասիորության ֆակուլտետի դեկանի և պրոֆեսորների հետ հանդիպման մասին։

Նշենք, որ այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են սկսել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման նախագծի դեմ, նրանց էին միացել պատմության ֆակուլտետի ուսանողները։ Ուսանողներին սատարում էին նաև ուսանողները։ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի մոտ ռեկտորը քննարկման էր հրավիրել դասախոսներին։

Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ քննարկումը երկար տևեց ոչ նրա համար, որ շատ հարցեր էին քննարկվում, այլ քանի որ բոլորին հնարավորություն տրվեց արտահայտվելու»։

«Բոլորն ասացին իրենց կարծիքն ու մտահոգությունը, եղել է փոխադարձ պայմանավորվածություն, որ գրավոր գրեն այն, ինչ ուզում են արտահայտեն, իսկ ստորագրահավաքն իրականացվի ոչ թե ընդհանրապես, այլ կոնկրետ տեքստի վրա, որովհետև վաղը կարող են ասել այսպես չեմ հասկացել, ընդ որում երկու ուղղությամբ էլ և՛ պակաս հեղափոխականները, և՛ շատ հեղափոխականները։ Հաջորդը պայմանավորվեցինք, որ եթե որոշում են անել դասադուլ կամ գործադուլ, պետք է անեն շենքից դուրս, այն պարզ պատճառով, որ ոչ բոլորն են միացել դրան»,-ասաց Ռեկտորի պաշտոնակատարը։

«Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման նախագծի շուրջ Գևորգյանը արտայատեց նաև իր կարծիքը։

«Ես արհեստական եմ համարում 2 առարկա առանձնացել, մյուսների մասին չխոսելը, որովհետև այդ 2 առարկաները օրենքի ուժով են ներմուծված, ընդ որում մի քիչ կատեգորիկ է ներմուծված, կան էլի առարկաներ, որոնք էլ կառավարության որոշմամբ են պարտադիր դարձել, դրանց մասին կարծես թե չենք խոսում, դրանք են բնապահպանությունը, քաղպաշտպանությունը, ֆիզկուլտուրան, իրավաբանությունը, իհարկե այս առարկաները հայագիտական 2 առարակների հետ նույն հարթության վրա չէի դնի, բայց դրանք նույն հարթության վրա են։

Օրենքի նախագծով առաջարկվում է, որ բուհում չլինեն պարտադիր առարկաներ։ Օրենքի ուժով հայոց լեզուն ու հայոց պատմությունը պարտադիր չեն դպրոցներում, առաջարկեցի նախաձեռնողներին, թե ինչու չեն ուզում դպրոցում օրենքի ուժով ամրագրել հայոց լեզուն և հայոց պատմությունը, բոլորը զարմացան, որ այդպես չէ։ Այո մի քիչ տարօրինակ է՝ որևէ կրթական հիմնարկին պարտադրել կրթական ծրագրեր, երբ նրանք պետք է լինեն ինքնավար։ Ես գտնում եմ, որ արժի այդ 2 առարակները բուհերում անցնել, բայց երբ և ինչպեսը պետք է քննարկման առարկա լինի»,-ասաց նա։

Գևորգյանի կարծիքով՝ ճիշտ կլինի հայոց պատմությունն ու հայոց լեզուն բուհերում անցնեն որոշակի մանսագիտական հմտություններ ձեռք բերելուց հետո։

«Իմ կարծիքով՝ արժեր, որ հայ ժողովրդի պատմության հիմնահարցերը լիներ 3-րդ կամ 4-րդ կուրսում, ավագ դպրոցում աշակերտները անցել են պատմություն, 1 տարին առանձնապես մեծ հասունացման չի բերելու մարդկանց, պետք է 2 տարի ընդմիջում տանք, մարդն ավելի հասունանա, նրան ուսացանենք հայ ժողովրդի պատմության հիմնահարցերը։ Հայոց լեզուն և գրականությունն էլ անցնեն մեկ կիսամյակով որոշակի մասնագիտական հմտություններ ձեռք բերելուց հետո»։

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն է եղել գալ և հանդիպել դասախոսների հետ, Գևորգյանն արձագանքեց․ «Ես նրա հետ խոսել եմ 100-ամյակին նվիրված հոբելյանական նիստին օթյակում նստած ժամանակ, դրանցի հետո չեմ տեսել, հեռախոսով կապվելու հնարավորություն չունեմ, օնլայն տեսել եմ, և որոշել եմ գալ, հանդիպել, գալուց 1 ժամ առաջ զանգել եմ պարոն Ավագյանին՝ խնդրելով մարդկանց հավաքել այստեղ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ