ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Նոյեմբերի մեջ իրավիճակի մասին վերջին գրառումս, որը ելքի մասին է։
1) Վարչապետը հրաժարական է տալիս և ցրում կառավարությունը։
2) ԱԺ ընտրում է նոր վարչապետ (թեկուզ հենց Նիկոլ Փաշինյանին):
3) Ձևավորվում է նոր կառավարություն։
4) Կառավարության ծրագիրը պետք է հստակ ամրագրվի ա) Սահմանադրության, ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքների փոփոխության սկզբունքները և ժամկետները։
բ) Կրթական բարեփոխման ծրագիրը,
գ) փախստականների հարցի լուծման ծրագիրը,
5) Ընտրված վարչապետը հայտարարում է, որ ԱԺ հաջորդ ընտրություններից ամիս առաջ հրաժարական է տալիս և որևէ ձևաչափով այլևս չի մասնակցում հաջորդ ընտրություններին կամ կառավարության աշխատանքներին։
6) 2023թվականի գարնանը ԱԺ ցրվում է և անցկացվում են նոր ընտրություններ՝ նոր սահմանադրությամբ, նոր ընտրական օրենսգրքով և նոր կուսակցական փիլիսոփայությամբ»։
