Եվրամիություն արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Մասրալլին հայտնել է, որ ԵՄ-ն մտահոգված է Ռուսաստանում գաղութում գտնվող ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակով և կոչ է անում «անհապաղ ազատ արձակել» նրան:
Ավելի վաղ Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան, գաղութում Նավալնին այցելելուց հետո, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր բլոգերի առողջական խնդիրների մասին, ըստ նրա, Նավալնիի ոտքն ու մեջքը ցավում էին: Պատիժների իրականացման դաշնային ծառայությունը հետազոտությունների արդյունքներով Նավալնիի առողջական վիճակը բավարար և կայուն է գնահատել:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: