fbpx
Աշխարհ

ԵՄ պատժամիջոցային ցանկում ՌԴ 7 քաղաքացի է ներառվել

Եվրամիությունը Ռուսաստանի յոթ քաղաքացու ներառել է պատժամիջոցային ցանկում՝ Ղրիմում 2019-ին տեղի ունեցած ընտրությունների պատճառով: Այս մասին նշված է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված հոդվածում:

Մասնավորապես, սահմանափակումների են ենթարկվել Սևաստոպոլի օրենսդիր ժողովի նախագահ Վլադիմիր Նեմցևը, Ղրիմի նախարարների խորհրդի ղեկավար Յուրի Գոցանյուկը և Սևաստոպոլի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Ռազվոժաևը:

ԵՄ խորհուրդը նման որոշում է կայացրել առանց քննարկումների: Պատժամիջոցներն արդեն ուժի մեջ են մտել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ