Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պատրաստ է ռուսական գազի մատակարարման դադարեցմանը։
Նա նշել է, որ ԵՄ-ն քայլեր է ձեռնարկել, որոնք թույլ են տալու չեզոքացնել ռուսական կողմից գազի մատակարարումների մասնակի կամ ամբողջական հնարավոր դադարեցումը։
Ֆոն Դեր Լայենը ասել է նաև, որ պաշտոնական Բրյուսելն ու Եվրամության անդամ պետությունները պետք է հետևություններ անեն ռուս-ուկրաինական ճգնաժամից։