Աշխարհ

ԵՄ-ում 59 միլիոն աշխատատեղերի առկայությունը վտանգված է․ Financial Times

Ըստ McKinsey and Company միջազգային խորհրդատվական ընկերության զեկույցի՝ Եվրոպական միությունում կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով վտանգի է ենթարկվել գրեթե 59 միլիոն աշխատատեղ:

Եվրոպական միությունում հնարավոր է գործազրկությունը մինչև 2021 թվականը  կրկնապատկվի՝ հասնելով 11.2%-ի։ 2024 թվականին նոր կսկսի վերադառնալ նախաճգնաժամայինին մակարդակին:

Զեկույցում նշվում է, որ ամենախոշոր հարվածը կհարվածի հանրային սննդին, ինչպես նաև բնակարանային և հյուրանոցային ոլորտներին։ Բնակարանային և հյուրանոցային ոլորտներում կենտրոնացած է վտանգի գոտում հայտնված աշխատատեղերի 74%-ը:

Աղբյուրը՝ Financial Times․

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ