fbpx
Սպորտ

Տաքսի ֆիլմաշարի դերասանը ժամանելու է Հայաստան` հետևելու MIX Fight մրցաշարին

Լեգենդար «Տաքսի» ֆիլմաշարի դերասան Սամի Նասերին ժամանելու է Հայաստան, որպեսզի ներկա գտնվի փետրվարի 24-ին Երևանում կայանալիք MIX FIGHT 40 մրցաշարին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցաշարը կայանալու է նախկին «Միկա» մարզադահլիճում և մեկնարկելու է ժամը 18:30-ին:

Երևանում առաջին անգամ կկայանա նման մրցաշար, որի ընթացքում կանցկացվի գոտու երեք մենամարտ ու այն կհեռարձակվի աշխարհի 60 երկրում:

Եվրոպայի գոտու մենամարտին կմասնակցի Դավիթ Խաչատրյանը, Միջմայրցամաքային գոտու մենամարտին կմասնակցի Ալբերտ Ամիրջանյանը (Intercontinental WKL, 66kg, մրցակիցը` Լուկա Գոգոբերիշվիլի/ Վրաստան), իսկ Աշխարհի Գոտու համար (WORLD KICKBOXING LEAGUE) կմենամարտի Ռազմիկ Ղուլինյանը K1-ից, նրա մրցակիցն Իսպանիայի առաջատար մարզիկներից մեկն է լինելու` Մանուել Գարսիան:
Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ