fbpx
Մշակույթ

Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն

Մայիսի 17-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը: Այս մասին հայտնում են Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայությունից:

«Նշանակումը մեկ տարով է և մենք վստահություն ունենք, որ պարոն Թորոսյանի ծրագրերը կյանքի կկոչվեն: Պայմանագրի երկարացումը և հետագա պաշտոնավարումը պետք է ցանկացած ղեկավար վաստակի իր կատարած աշխատանքով, մի շարք ծրագրերի մասին քննարկում ունեցել ենք, որոշներն էլ քննարկման փուլում են: Պետք է ճիշտ խաղացանկային քաղաքականություն վարենք, այնպիսի փոփոխություններ անենք, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը լավագույններից մեկը լինի Երևան քաղաքում»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Էմին Թորոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին վստահության համար, նշելով. «Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար լինելու ամիսների ընթացքում ինձ հնարավորություն էր ընձեռվել խնդիրներին ծանոթանալու ներսից և որոշակիորեն ուրվագծելու դրանց լուծման ճանապարհը, որով մենք արդեն շարժվում ենք առաջ: Այո, կարծում եմ, որ մեկ տարին լավագույնս դրսևորվելու ժամանակահատված է առաջ գնալու և զարգանալու համար: Վստահ եմ՝ մեր աշխատակազմը կարող է լուծել խնդիրները և իրագործել նոր ծրագրեր»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ