fbpx
Աշխարհ

Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է նաև Հայաստանին:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵՄ-ն հաստատում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության խթանմանը՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա:

«Եվրամիությունը շարունակում է հավատարիմ մնալ այս ուղղությամբ և բրյուսելյան կարգավորման գործընթացի շրջանակներում գործադրվող ջանքերին աջակցելուն և կոչ է անում կողմերին լինել բարեխիղճ:

Միությունը հավասարապես կարևորում է Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը, ինչպես նաև փախստականների և տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը Լեռնային Ղարաբաղ՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքով, առանց ահաբեկման և խտրական վերաբերմունքի:

Բացի դրանից՝ տեղի բնակչության մշակութային ժառանգությունն ու գույքային իրավունքները պետք է արդյունավետ կերպով պաշտպանվեն և երաշխավորվեն»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ