fbpx
Աշխարհ

ԵՄ-ն ակնկալում է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել մինչև փետրվարի 24-ը

Եվրամիությունն ակնկալում է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել: Եվրոպացի դիվանագետները ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն անվանել են «խորհրդանշական» դրա հաստատման համար սեղմ ժամկետների պատճառով:

Համայնքն ակնկալում է այն ընդունել մինչև փետրվարի 24-ը, հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Հրատարակության զրուցակիցների կարծիքով՝ հաջորդ սահմանափակումների մշակման համար սահմանված ժամկետը «չափազանց կարճ» է, որպեսզի դրանք ներառեն «ցանկացած էական» միջոցառումներ։ ԵՄ-ն ձգտում է ընդունել նոր փաթեթ՝ որպես Ուկրաինային աջակցության քաղաքական ժեստ:

Նոր միջոցառումների շրջանակում շեշտը դրվելու է երրորդ երկրների միջոցով պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի վրա, հավելել են թերթի աղբյուրները։ Սահմանափակումներ կգործեն նաև ալյումինի ներկրման և Շենգենյան գոտում ռուս դիվանագետների տեղաշարժի վրա։

Միևնույն ժամանակ, ալյումինը կենսական դեր է խաղում ինքնաթիռների արտադրության և շինարարության մեջ: Այս առումով Ռուսաստանից այս մետաղի ներկրումն արգելելու գաղափարը, ամենայն հավանականությամբ, «լուրջ հակազդեցության կհանդիպի», գրում է հրատարակությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ