fbpx
Քաղաքականություն

ԵՄ-ն արդեն որոշում ունի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաքելություն ուղարկելու մասին․ Միրզոյան

Եվրոպական միությունը արդեն որոշում ունի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաքելություն ուղարկելու մասին։ Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է տեղի ունեցել, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի՝ ԵՄ-ն առաքելություն կգա Հայաստան՝ փաստերին տեղեկանալու, որից հետո զեկույցով հանդես կգան: Ինձ քիչ առաջ տեղեկացրել են, որ ԵՄ-ն արդեն որոշում ունի ուղարկելու fact-finding առաքելություն,- ասել է Միրզոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ