Աշխարհ

ԵՄ-ը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել սահմանափակ առևտրային համաձայնագրի շուրջ

Եվրամիությունը համաձայն է քննարկել ԱՄՆ-ի հետ սահմանափակ առևտրային համաձայնագիրը, սակայն մտադիր չէ պայմանավորվել առևտրի կարգավորման մասին, որը կհակասեր ԱՀԿ-ի կանոններին: Այդպես է արձագանքել առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրյոմը թվիթերյան իր էջում Թրամփի՝ ավտոմեքենաների և ավտոմասերի համար մաքսատուրքի սահմանումը 6 ամսով հետաձգելու որոշմանը:

«Մենք հերքում ենք կարծիքը, որ մեր ավտոմեքենաների արտահանումը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը: ԵՄ-ը պատրաստ է բանակցություններ վարել սահմանափակ առևտրային համաձայնագրի շուրջ, այդ թվում՝ քննարկել ավտոմեքենաների հատվածին վերաբերող հարցեր, սակայն մտադիր չէ պայմանավորվել առևտրի կարգավորման մասին, որը կհակասեր ԱՀԿ-ի կանոններին»,-գրել է Մալմսթրյոմը:

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ մայիսի 27-ին Փարիզում նա կքննարկի այդ հարցերն առևտրային բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ:

Թրամփը պետք էր մինչև մայիսի 18-ը որոշում կայացներ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծման համար 25 տոկոսի չափով մաքսատուրքը գործադրելու կամ չգործադրելու մասին: Մայիսի 17-ին նախագահն օգտվել էր իրավունքից (համաձայն ԱՄՆ-ի առևտրային օրենսդրության) և հետաձգել մաքսատուրքերի սահմանումը 180 օր ժամկետով առևտրային գործընկերների հետ այդ թեմայով բանակցությունները շարունակելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ