fbpx
Ժամանց

Բեթմենին մարմնավորող նոր դերակատարը հայտնի է

«Մթնշաղից» հայտնի դերասան Ռոբերտ Պատինսոնը շատ մոտ է Բեթմենի դերի թափուր տեղը զբաղեցնելուն: Այս մասին  հայտնում է Variety հանդեսը:

Չնայած նրան, որ դեռևս պաշտոնապես լուրեր չկան դերասանի հետ կնքված պայմանագրի մասին և դեռ պաշտոնական հայտարարություններ չեն արվել, այնուամենայնիվ, ներկայում դերասանը Warner Bros-ի համար հավանական թեկնածուն է:

Նշենք, որ եթե դերը հաստատվի, ապա դերասանը կմարմնավորի Բեթմենին 2021թ. հունիսին սպասվող սուպերհերոսի մասին պատմող հերթական ֆիլմում:

Արդեն ժամանակացույցը կա, և ֆիլմի նկարահանումները նախատեսված են այս ամռանը:

Հիշեցնենք, որ նախորդ ֆիլմերում Բեթմենին մարմնավորում էր Բեն Աֆլեքը, որի հետ պայմանագիրն արդեն տևական ժամանակ է, ինչ խզել են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ